Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին, ինչպես նաև քաղաքների, համապատասխանաբար մարզերի ու նահանգների միջև համագործակցության հնարավորություններին։

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։