Բաթումի 8-րդ միջազգային կինոփառատոնում «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆրանսահայ անվանի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը «Փարաջանով» ֆիլմում մարմնավորելով 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովին: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից:

Նշենք որ, ֆիլմի համառեժիսորն է Օլենա Ֆետիսովան: Ֆիլմը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է:

Հիշեցնենք, որ Ուկրաինան «Օսկար-2013» մրցանակաբաշխության «Լավագույն արտասահամյան ֆիլմ» անվանակարգում առաջադրել է հենց այս ֆիլմը:

Փառատոնն անցկացվել է սեպտեմբերի 15-22-ը: