Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անհեթեթ ու անհասցե հայտարարությունն է արել։

Ելույթ ունենալով Բաքվի 11-րդ գլոբալ համաժողովի բացման արարողության ժամանակ՝ Ալիեւը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի ընթացքում «ոչնչացվել եւ որպես հաղթավար են վերցվել զինամթերքներ, ծանր սպառազինություն եւ զրահատեխնիկա՝ մոտ 1 մլրդ դոլար արժողությամբ», իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում «ոչնչացվել եւ որպես հաղթավար են վերցվել սպառազինություններ եւ զինամթերքներ՝ մոտ 5 մլր դոլար արժողությամբ»։

«Հարց է ծագում. որտեղի՞ց Հայաստանին այդքան փող։ Իհարկե՝ պարզ է, որ մեր դեմ օգտագործված զենքը տրամադրվել է անվճար»,- ասել է Ալիեւը։

Հատկապես ում է մեղադրել Ալիեւը՝ դժվար չէ կռահել. Ռուսաստանը մինչեւ վերջերս Հայաստան սպառազինության հիմնական մատակարարն էր։ Կոնկրետ անուններ չնշելով՝ Ալիեւը հնարավորություն է թողել միաժամանակ մեղադրելու Ֆրանսիային, Իրանին, Հնդկաստանին եւ ում ասես, միանգամայն անպատիժ մնալով հնչեցրած ստի համար։ Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանն ինքը սպառազինություն ստանում է, գուցե, անվճար, Թուրքիայից։