Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը տխուր իրադարձություն էր, բայց «դա տեղի է ունենում»: Պուտինը նաև ասել է, որ իր մահից մի քանի օր առաջ որոշակի անձից առաջարկ է ստացել փոխանակել Նավալնիին Արևմուտքում բանտարկված մարդկանց հետ, և անմիջապես համաձայնել է այդ մտքին։ Այն մասին, որ Պուտինին նման գործարք է առաջարկվել, ավելի վաղ հայտնել էին ընդդիմադիրի գործընկերները, գրում է Forbes-ը։

Պուտինը ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից հետո իր շտաբում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանել է Նավալնիի մահը։

Պուտինն առաջին անգամ խոսել է մեկուսարանում քաղաքական գործչի մահվան մասին և առաջին անգամ հրապարակավ բարձրաձայն տվել Նավալնիի անունը։

«Էվան Գերշկովիչն այս ընտրություններն անցկացրել է բանտում, Բորիս Նադեժդինին, ով դեմ է Ուկրաինայում ձեր պատերազմին, թույլ չտվեցին ձեզ հետ մրցակցել, իսկ Ալեքսեյ Նավալնին ձեր քարոզարշավի ժամանակ մահացավ ձեր բանտերից մեկում։ Պարոն նախագահ, դուք սա անվանում եք ժողովրդավարությո՞ւն», - այս մասին հարցրել է ամերիկյան NBC հեռուստաալիքի լրագրող Կիեր Սիմոնսը:

Ի պատասխան Պուտինն ասել. է. «Սա կյանքն է»:

Նադեժդինին չգրանցելը նա կապել է քաղաքական գործչի շտաբի անբավարար աշխատանքի հետ։ Պուտինը ոչինչ չի ասել Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի գործի մասին, ով Լեֆորտովոյում է գտնվում 2023 թվականի մարտի վերջից՝ լրտեսության մեղադրանքով։

«Ինչ վերաբերում է պարոն Նավալնիին. Այո, նա կյանքից հեռացավ։ Սա միշտ տխուր իրադարձություն է: Մենք ունեցել ենք այլ դեպքեր, երբ մարդիկ մահացել են։ Իսկ ԱՄՆ-ում նման բան չի՞ եղել։ Դա տեղի է ունեցել մեկից ավելի անգամ»,- պատասխանել է Պուտինը։

Այնուհետև ՌԴ նախագահը հաստատել է, որ համաձայն է եղել Նավալնիին Արևմուտքի հետ փոխանակելու գաղափարին քաղաքական գործչի մահից մի քանի օր առաջ։ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար շրջանի Խարպայի ԻԿ-3 մեկուսարանում։

Ընտանիքը մեկուկես շաբաթ պահանջել է իրենց հանձնել նրա մարմինը։Մարտի 1-ին Նավալնուն հուղարկավորվել է Մոսկվայում՝ Բորիսովյան գերեզմանատանը։ Նրան հրաժեշտ տալու էին եկել հազարավոր մարդիկ։