Չորեքշաբթի առավոտյան 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավային Բուշեր նահանգում, տեղեկացրել է Mehr-ը։

Իրանի սեյմոլոգիական կենտրոնի տեղեկացմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել Բանդար Կանգան շրջանում տեղի ժամանակով ժամը 07.18-ին, 20 կիլոմետր խորությունում։


Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։