«Երեկ՝ երեկոյան, «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ ինքնասպան Է եղել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) ՀՀ Ազգային ժողովի նախկին ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ֆելիքս Ղուշչյանի կինը։ Մեր տեղեկություններով` նրա կինը՝ Նարինե Առաքելյանը, իրեն պատկանող բնակարանից (Կոմիտասի 38/1, 9-րդ հարկ) իրեն ցած Է նետել։ Թե ինչն Է եղել ինքնասպանության պատճառը, «Ժողովուրդ»–ին չհաջողվեց պարզել։ Հիշեցնենք, որ Ֆելիքս Ղուշչյանը մահացել Էր 2009 թվականին՝ 58 տարեկան հասակում»,–գրում է թերթը։