«Հրապարակը» գրում է, թե առաջիկա օրերին տեղի կունենա հերթական էլիտար հարսանիքը. կամուսնանան Բրյուսելում ՀՀ դեսպան, նախկին ԲՀԿ-ական Ավետ Ադոնցի որդին եւ ոչ անհայտ ԱԱԾ նախկին պետ, ռուսական «Տրանսնեֆտ» ընկերության ղեկավարի խորհրդական Կառլոս Պետրոսյանի դուստրը:

Սա իսկական արեւմտյան միություն կարելի է համարել, քանի որ հարսնացուն մոտ 10 տարով մեծ է փեսացուից: Հարսանիքին հրավիրվել է իշխանական ողջ էլիտան, այդ թվում եւ արեւմտամետ համարվող Տիգրան Սարգսյանը: