FHM ամսագրի կողմից Մեծ Բրիտանիայում ամենասեքսուալ և ամբողջ աշխարհում երրորդը ճանաչված Հելեն Ֆլանագանը իր երկրպագուներին խորհուրդներ է տվել ինչպես սեքսուալ տեսք ունենալ:
Ամսագրի հետ հարցազրույցում նա ներկայացրել է իր հմայքի գաղտնիքները:
Մասնավորապես ամսագրի ընթերցողներին նա հայտնել է, որ սեքսուալ տեսք ունենալու ամենալավ միջոցը նեղ հագուստ կրելն է հատկապես ներքնաշորի հետ կապված:
Նա իր երկրապուգներին նաև խորհուրդ է տվել լինել ինքնուրույն և չկրկնորինակել մյուսներին:
Բնական լինելը նույնպես շատ սեքսուալ է Հելենի համար: Աստղը նշել է, որ «ավելի լավ տեսք է ունենում,երբ տեղյակ չես, որ նկարվում ես: Ես ուղղակի մոռանում եմ, որ այնտեղ կան տեսախցիկներ»: