Սիրիայի նախագահ Բաշար Ասադին երկրի ապագայի քննարկումներին մասնակից չդարձնել է իրատեսական չեն, դրա փոխարեն անհրաժեշտ է քննարկել նրան անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը:Այպես է գտնում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Երբեմն առաջ քաշվող գաղափարները, որ եկեք հեռացնենք Ասադին և այդ ժամանակ բոլոր հարցերում համաձայնության կգանք իրատեսական չենք մինչև այն պահը, քանի դեռ Ասադը իշխանության ղեկին է: Նա խելագար չէ, նա պետք է ստանա որոշակի երաշխիքներ, կամ առնվազն Սիրիայում քաղաքական երկխոսության զարգացման, հնարավոր ընտրությունների, նրա անձնական ճակատագրի հետ կապված որոշ առաջարկներ»,- հայտարարել է Մեդվեդևը Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
Ռուսաստանի վարապետը բացատրել է անվտանգության երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը «արաբական գարնան» այլ պետություններում նման գործընթացների զարգացման բացասական փորձով և որպես օրինակ նշել է Եգիպտոսում նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատը, ինչպես նաև Լիբիայում 2011 թվականի հոկտեմբերի 20-ին Մուամար Քադդաֆիի դաժան սպանությունը:
«Համաձայնվեք, որ երբ նա հիշում է նախագահ Մուբարաքի, կամ ավելի վատ Լիբիայի հեղափոխության առաջնորդ Մուամար Քադդաֆիի ճակատագիրը նրա մոտ տրամադրությունը չի բարձրանում, և այդ պատճառով ուղղակի չի կարելի ասել հեռացրեք և ամեն ինչի մասին կպայմանավորվենք: Քանի որ դա գործընթաց է, բարդ գործընթաց և պետք է զիջումների գնալ բոլորին, այդ թվում նաև ընդդիմության ղեկավարներին և Սիրիայի կառավարությանը իհարկե»,- ասել է Մեդվեդևը:
Ռուսաստանը, ԱՄՆ և ՄԱԿ-ը փորձում են բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել սիրիական կառավարությանը և ընդդիմությանը: Ռուսաստանի և Ամերիկայի նախաձեռնությամբ ծրագրվում է խաղաղ համաժողով «Ժնև-2» հրավիրել մինչև նոյեմբերի վերջ: Սիրիայի իշախնությունները արդեն հայտարարել են այդ համաժողովին առանց նախապայմանների մասնակցելու պատրաստակամության մասին: Ընդդիմության խմբավորումների մեծ մասը դեռևս համագումարին մասնակցելու որոշում չի ընդունել և որպես նախապայման առաջ են քաշում Ասադի անհապաղ պաշտոնանկման մասին: Այսօր ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին հայտարարել է, որ Սիրիայի հարցով խաղաղության համաժողով «Ժնև-2» հնարավոր է անցկացնել միայն սիրիական ընդդիմության մասնակցությամբ: