Նոյեմբերի առաջին շաբաթ օրը նշվում է տղամարդկանց համաշխարհային օրը: Այն առաջացել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխաիլ Գորբաչովի նախաձեռնությամբ: Նրան աջակցել են ՄԱԿ-ը և մի շարք այլ միջազգային կազմակերպություններ:
Տոնի կապակցությամբ АиФ.ua-ն ներկայացրել է սոցիոլոգների յոթ եզրակացություններ տղամարդկանց մասին:

1. Տղամարդկանց մոտ ամենաերջանիւկ տարիքը սկսվում է 54 տարեկանից: Բրիտանացի սոցիոլոգները ապացուցել են, որ միայն այդ ժամանակ տղամարդիկ սկսում են հաճույք ստանալ կյանքից: Բրիտանացի գիտնականները այն կապում են ֆինանսական ուժեղ ճնշման և անվստահության զգացումի բացակայությամբ: Մեկ այլ սոցիոլոգիական հետազոտությունում գիտնականները պարզել են, որ տղամարդիկ ավելի երջանիկ են զգում իրենց քան կանայք: Ընդհանուր առմամբ տղամարդիկ կանանցից ավելի երջանիկ են ճանաչվել 12 կատեգորիաներից յոթում: Այս ցուացոկում նշված են եղել աշխատավարձի մակարդակը, կարիերայի աճի հեռանկարները, մարմնի քաշը, արտաքին տեսքը, այլ մարդկանց վերաբերմունքը, ընդհանուր ֆինանսական կարգավիճակը, զբաղվածության երաշխիքը:

2. Համակրելի կնոջ հետ հանդիպելիս տղամարդիկ ուշադրություն են դարձնում կնոջ կրծքերին: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ Նեբրասկա-Լինքոլն համալսարանի գիտնականները: Իսկ համաձայն մեկ այլ հետազոտության, որը հրապարակվել է այս տարվա օգոստոսին The Daily Mail պարբերականում, պարզվել է, որ 1000 տղամարդուց 700-ը նշել են կնոջ աչքերը ամենագրավիչը առաջին հանդիպման ժամանակ: Երկրորդը, ինչ գրավում է տղամարդկանց ուշադրությունը, ժպիտն է:

3. Ամուսնալուծությունը բացասական է ազդում տղամարդկանց կյանքի տևողության վրա: Բաժանվածները հինգ տարի ավելի քիչ են ապրում, քան ամուսնացածները: Այսպիսի եզրակացության եկել են հետազոտության արդյունքում, որը հրապարակվել է Journal of Men's Health գիտական ամսագրում:

4. Դանիացի գիտնականները սոցիոլոգիական հարցում են անցկացրել 200.000 տղամարդու շրջանում և բացահայտել են, որ այն ընտանիքներում, որտեղ կանայք ավելի շատ են փող աշխատում, տղամարդիկ տառապում են իմպոտենցիայով:

5. Ընչացքով տղամարդիկ կարող են ստանալ ավելի բարձր վարձատրվող աշխատանք, քան սափրվածները: «Ընչացքների ամերիկյան ինստիտուտի» կազմակերպության գիտնականները, որոնք պայքարում են ընչացքով ամերիկացիների իրավունքների պաշտպանության համար, բացահայտել են , որ ընչացքով տղամարդիկ 8.2%-ով ավելի շատ են վաստակում, քան մորուքավորները, իսկ մաքուր սափրվածներից 4.3%-ով:

6. Բրիտանացի թատերական ռեժիսոր Դևիդ Քինգը հետազոտություն է անցկացրել և պարզել այն երեք երգը, որից տղամարդիկ կարող են արտասվել: Պարզվել է, որ «Տաս տղամարդուց յոթը չեն կարողանում զսպել արցունքները» ամերիկյան Ռոք խումբ R.E.M.-ի կատարմամբ « Everybody Hurts » երգի ժամանակ: Երկրորդ տեղում է գտնվում Էլթոն Ջոնի «Candle in the Wind» երգը, որը երգիչը գրել է արքայադուստր Դիանայի մահից հետո: Երրորդ տեղում հայտնվել է Mike and the Mechanics խմբի «The Living Years» երգը:

7. Լոնդոնի գիտությունների թանգարանի հետազոտողները բացահայտել են, որ տղամարդիկ ավելի շատ են ստում, քան կանայք: Միջինը տղամարդիկ ստում են օրը երեք անգամ և 1.092 անգամ տարվա մեջ: Կանանց մոտ այդ ցուցանիշը ցածր է օրվա մեջ երկու անգամ և 728 անգամ տարվա մեջ: