Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Сегодня լրատվական պորտալին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչու է Հայաստանը անդամակցում Մաքսային միությանը, ինչու է դժվար հարթել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ և թե ինչպես է IT-ն փրկում երկրի տնտեսությունը:

-Ինչու՞ Հայաստանի իշխանությունները մտան Մաքսային միություն:

- Մաքսային միությունը Հայաստանի տնտեսության համար «հնարավորությունների նոր պատուհան է: Երկար բանակցությունները և հետազոտությունները ըստ իս ավարտվեցին հաջողությամբ և մենք ստացանք հնարավորություն հայտ ներկայացնել Մաքսային միության անդամակցելու համար: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Մաքսային միության հետ ընդհանուր սահմանի բացակայությունը հարց է, որ պահանջում է լուրջ հետազոտություն և բոլոր կողմ և դեմ կողմերի հասկանալ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեր հիմնական առևտրական գործընկերը և ներդրողն է, իսկ Հայաստանում պատրաստված ապրանքները հիմնականում իրացվում է ռուսական շուկայում: Ակնհայտ է, որ եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներից մեկուսացումը կբերեն մրցունակության անկման, ավելին հնարավոր է որոշակի սահմանափակումներ կարող է բերել մեր համագործակցության համար, ինչը կարող է խանգարել ՀԱՊԿ-ում մեր դաշնակցական և գործընկերական հարաբերություններին: Հետխորհրդային տարածաշրջանում փոխհարաբերություններում «սառեցված է» ահագին ներուժ և հայկական ձեռնարկությունները ուժեղ հետաքրքրված են նրանում, որպեսզի Մաքսային միության շուկան մեզ համար լինի առավելագույն հասանելի: Մաքսային միության պետությունների հետ ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակը, այդ թվում նաև առևտի տեխնիկական արգելապատնեշների վերացումը վերջնական արդյունքում կխթանի Հայաստանում տնտեսական աճի: Սակայն կան նաև որոշակի ռիսկեր Մաքսային միությունում գները երկու անգամ ավելի բարձր են, քան մեր մաքսային սակագները երրորդ պետությունների հետ: Մենք բախվում ենք որոշակի բարդությունների հետ, սակայն ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ Հայաստանը կշահի Մաքսային միություն և միասնական տնտեսական գոտի մտնելուց:

- Ուկրաինան պատրաստվում է նոյեմբերին ԵՄ-ի հետ կնքել Ասոցացման համաձայնագիր: Մտավախություն կա՞, որ Մոսկվան դրան կոպիտ պատասխան կտա և ոչ բոլոր ապրանքները կկարողանան հին համակարգով հայտնվել Մաքսային միության շուկաներում: Արդյոք Հայաստանը, ելնելով Մաքսային միության նորմաներից, սահմանափակումներ կկիրառի՞ ուկրաինական ապրանքների նկատմամբ:

- Մենք այդպիսի առաջադրանքներ և նպատակներ չունենք որոշ արգելքներ կիրառել երրորդ պետություններից ապրանքների նկատմամբ: Մաքսային միությունում և միասնական տնտեսական գոտում իսկապես գործում են ընդհանուր մաքսային սակագներ, ընդհանուր օրենքներ, որոնք ապահովում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժ: Հայաստանը որպես Մաքսային միության և միասնական տնտեսական գոտու հավակնորդ անդամ մշակում է օրենսդրության համապատասխանության և համակարգային բարեփոխումներ կատարելու ծրագիր: Մաքսային միություն մտնելուց հետո մենք կդառնանք որոշումներ կայացնելու լիիրավ մասնակից և կելնի Մաքսային միության պետությունների ընդհանուր շահերից:

-Ղարաբաղի հարցը վճռորո՞շ է եղել ԵՄ-ի և Մաքսային միության անդամակցոթյան հարցում Հայաստանի ընտրության մեջ:

- Յուրաքանչյուր ազգ ունի իր ճակատագիրը: Լեռնային Ղարաբաղը մեզ համար հիմնարար նշանակություն ունի, ուստի մեր բոլոր ծրագրերը կառուցվում են այն հաշվարկով, որ ԼՂՀ բնակչությունը պետք է ունենա իր հողում ազատ ապրելու և ստեղծագործելու հնարավորություն: Սակայն այնուամենայնիվ ես ԼՂ խնդիրը չէի կապի տնտեսական ինտեգրացիայի ընտրության հետ: Կան հիմնարար հարցեր կապված, թե ինչպես Հայաստանը իրեն կցուցաբերի այս տարածաշրջանում, ինչպիսին է տեսնում իր ապագան, ինչպես է իր արտաքին քաղաքական և տնտեսական հարաբերությունները կառուցում Հայաստանը: Այս ամենը համապարփակ, բարդ խնդիրներ են: Անվտանգության, տնտեսական բարեկեցության, քաղաքական, մշակույթային ոլորտի զարգացման հարցերը բերում է այն եզրակացության, որ ՌԴ-ի և Մաքսային միության այլ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունը գալիս է մեր ժողովրդի կենսական հետաքրքրություններից:

- Արդյո՞ք հնարավորություններ կան ամենամոտ հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի նորմալ, քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու համար:

- Անկասկած մենք դրան ձգտում ենք և հասկանում ենք, որ պետք է շարժվել այդ ուղղությամբ: Բանակցային գործընթացի շրջանակներում, որը բավական երկար ընթանում է ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի հետ, ձևավորվում են մի շարք մոտեցումներ, որոնք ենթադրում են որոշ զիջումներ թե մեր, թե Ադրբեջանի կողմից: Մենք շատ կառուցողական ենք տրամադրված: Նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հանդես եկավ Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությամբ: Սակայն դժբախտաբար ժամանակը ցույց տվեց, որ Թուրքիան դրան պատրաստ չէ: Նա միակողմանի օժանդակում է Ադրբեջանի դիրքորոշումը և չի կարողանում հեռանալ դրանից:

-Հնարավո՞ր է՝ Թուրքիան ավելի չեզոք լիներ, եթե Հայաստանում չհայտնվեր Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի սրբացման գաղափարը:

-Այս նախաձեռնությունը գալիս է ոչ թե Հայաստանի իշխանություններից, այլ հայկական եկեղեցուց: Հայաստանը աշխարհիկ պետություն է, ինչպես հայտնի է Թուրքիան նույնպես իրեն ցուցադրում է որպես աշխարհիկ պետություն, և այդ պատճառով ես չեմ մտածում, որ եկեղեցու կողմից նման որոշումը պետք է խոչընդոտ լինի հարաբերությունների կարգավորման համար: Եթե այս երկու գործընթացները խառնել, ապա դժվար կլինի գտնել երկու հարևան պետություն, որոնք իրենց պատմության ընթացքում չունենան ինչ-որ խնդիրներ: Նորմալ հարաբերություններ հաստատելու համար պետք է նայել առաջ՝ իհարկե չմոռանալով անցյալի դասերի մասին: Իսկ անցյալում պետք է գտնել փաստարկներ,որոնք կօգնեն առաջխաղացման համար: Այս տեսանկյունից մեր նախագահի նախաձեռնությունը նպատակուղղված է դեպի ապագա և ես մտածում եմ, որ այս խնդրի լուծումը ժամանակի հարց է: Դեռևս Թուրքիան պատրաստ չէ այս հարցում քաղաքական կամք արտահայտելու:Մյուս կողմից այն այժմ իրեն ցուցադրում է որպես մեկ ազգ, երկու պետություն: Թուրքիան հենց այս հիմքի վրա էլ օժանդակում է Ադրբեջանին:

-Ինչպե՞ս է Հայաստանին հաջողվում զարգացնել տնտեսություն նման պայմաններում:

-Հայաստանի զարգացման համար լուրջ խնդիրներ ստեղծում է այն փաստը, որ մեր պետությունը գտնվում է փաստացիորեն երկու հարևանների կողմից շրջափակման մեջ: Բացի դա արտաքին առևտրական գործողությունները իրականացնելուն խոչընդոտում է միջազգային պատժամիջոցները Իրանի նկատմամբ և միակ ճանապարհը, որը թույլ է տալիս մեզ պահպանել միջազգային առևտրային հարաբերություններ Վրաստանով անցնող ճանապարհն է: Սա հայկական տնտեսության բազմաթիվ հատվածներում մրցունակության անկման պատճառ է դառնում: Սակայն նման պայմաններում հայտնվելով՝ Հայաստանը սկսել է զարգացնել ավելի քիչ էներգետիկա և փոխադրումներ պահանջող սակայն ինտելեկտուալ ոլորտներ: Այն առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաներն են, որոնց արտադրության քանակը վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխանում են արդեն լեռնահանքային արդյունաբերությանը: Մենք զարգացնում ենք այնպիսի ոլորտներ, որտեղ մենք ունենք հարաբերական առավելություններ և արտահանման պոտենցիալ: 2.5 տարի առաջ մենք Համաշխարհային բանկի օգնությամբ Հայաստանի տնտեսության ներուժի հետազոտություն իրականացրեցինք, որոշեցինք գերակա ուղղությունները և մշակեցինք  արտահնման վրա կողմնորոշված արտադրության զարգացման դոկտրինա: Բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից, լուրջ զարգացում են արձանագրել դեղագործութունը, կոնյակի արտադրություն, գինեգործությունը, ոսկեգործությունը և այլ ոլորտներում: Այսօր մեր առջև ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսության և արտաքին կապերի դիվերսիֆիկացման խնդիր է դրված: Այդ պատճառով եվրաինեգրման և եվրասիական ինտեգրացիայի հարցը ոչ թե «կամ,կամ»-ի, այլ «և,և-ի հարց է: