2014 թվականի աշխարհի առաջնության բացման կամ փակման արարողության ժամանակ Բրազիլիայում հանդես է գալու կոլումբիացի երգչուհի Շակիրան: Սա Շակիրայի թվով երորդ ելույթը կլինի  համաշխարհային ֆուտբոլային ֆորումների ժամանակ: 

Ավելի վաղ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի կինը երգել է Գերմանիայում 2006 թվականի Աշխարհի առաջնությունում և 2010 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Հարավային Աֆրիկայում: Հայտնում է Интерфакс գործակալությունը:
Չնայած դրան աշխարհի գալիք առաջնության հիմնական երգը կատարելու է Ռիկի Մարտինը, ով 1998 թվականին երգել է Ֆրանսիայում աշխարհի առաջնության ժամանակ: