Առաջիկա օրերին դատարանը կքննի «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին քննչական խմբի ղեկավար Ս.Տոնոյանի միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ով ստանձնել է Շանթ Հարությունյանի պաշտպանությունը:


Ինեսա Պետրոսյանը հայտնել է, որ Շանթ Հարությունյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, չի ընդունել մեղադրանքը:


Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի երկրորդ մասով՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջությանը համար վտանգավոր բռնություն գործադրելը:

Մանրամասները կարդացեք այստեղ։