«Լևադա կենտրոնի» սոցիոլոգների կողմից անցկացրած սոցհարցման տվյալների համաձայն Ռուսաստանի 45 շրջանում յուրաքանչյուր երրորդը (31 %-ը) հիմնականում չեն օժանդակում Վլադիմիր Պուտինի գործողությունները, որպես երկրի նախագահ:
Սա ամենաբացասական ցուցանիշն է 12 տարվա ընթացքում, սկսած 2001 թվականից: Այս մասին հայտնում է BBC գործակալությունը: 

Պուտինի գործողությունները որպես երկրի նախագահ օժանդակում են հարցվածների 47%-ը, իսկ 16%-ը հայտնել է, որ դրանց մասին բավարար գիտելիք չունի:

Սոցհարցումների տվյալներով աճել է նաև նրանց թիվը, ում մոտ ընդհանուր առմամբ բացասական տպավորություններ են ստեղծվել Պուտինի՝ առաջին անգամ նախագահ ընտրվելու պահից: Հարցվածների 29%-ը այսպիսի տպավորություն ունեն Վլադմիր Պուտինի մասին, իսկ նրանցից 52%-ի մոտ հիմնականում դրական տպավորություններ են:

Աճել է հարցվածների թիվը, որոնք գտնում են, որ Պուտինը մեծ ազդեցություն է ունենում այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում երկրում: Այժմ ուժեղ ազդեցության մասին խոսում են հարցվածների 55%-ը, իսկ 2012 թվականին 51% էր:
Սոցհարցման մասնակիցներից 47 %-ը նշել է, որ եթե ընտրությունները լինեին այսօր Պուտինի օգտին կքվեարկեին, իսկ 2011 թվականի նոյեմբերին նրանց թիվը 55% էր:

Կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովի օգտին իրենց ձայնը կտար հարցվածների 17%-ը, Վլադիմիր Ժիրինովսկուն 12 %-ը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շայգուին 7%-ը, Ալեքսեյ Նավալնիին 5%-ը, մոտ մի այդքան էլ Միխաիլ Պրոխորովին, 2 %-ը Սերգեյ Միտրոխինին, այդքան էլ Սերգեյ Միրոնովին: 

Ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գալիք ընտրություններին կհավաքեր ընդամեն 1% ձայն: