Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետները Կազանում «Բոինգ-737» մարդատար ինքնաթիռի ընկնելու պատճառների մասին եզրակացություն են կատարել:

Կոմիտեի մոտ կանգնած Lifenews-ի աղբյուրի խոսքերով սև արկղերի ձայանգրությունները, որոնք դեռևս մինչև վերջ չեն ուսումնասիրվել, ինչպես նաև պարամետրիկ ձայնագրությունների ցուցիչները ապացուցում են, որ ինքնաթիռի օդաչուն ուղղակի շփոթի մեջ է հայտնվել և կորցրել ինքնակառավարումը:  

Նշվում է, որ ճգնաժամային իրավիճակում օդաչուն կորցրել է կողմոնորոշումը և չի կարողացել ստանալ օդանավի պարամետրիկ տվյալների` արագության և բարձրության մասին ստույգ տվյալներ: Արդյունքում ինքնաթիռը սկսել է կտրուկ բարձրություն հավաքել, այնուհետև սկսել է անկառավարելիորեն ընկնել իր ամբողջ հավաքած արագությամբ:

Դեպքերի նման զարգացումը բերել է օդում գտնվելու և նրա արագության մասին ստույգ տվյալների բացակայության:

Միջպետական ավիացիոն կոմիտեում հրաժարվել են մեկնաբանել վերոնշյալ տեղեկատվությունը, սակայն ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ Կազանում «բոինգի» վթարի հետաքննության շրջանակներում կատարվել է եզրակացություն, որ ավիոկազմակերպությունների ղեկավարությունը պետք է պարտադիր պարբերաբար օդաչուներին երկրորդ շրջան կատարելու ուսուցումներ կազմակերպի:

Հիշեցնենք, որ «Բոինգ-737» ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին, որի զոհ է դարձել 50 մարդ: