ԱՄՆ-ն ողջունում է Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան և հուսով է, որ կողմերը կկարողանան առաջընթաց ունենալ հարաբերությունները կարգավորելու գործընթացում: Այս մասին ամենօրյան ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսանկ Վիկտորիա Նուլանդը: 

«Մենք ողջունում ենք Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան և հուսով ենք, որ այս այցը հնարավորություն կտա տարածաշրջանի ղեկավարների միջև բանակցությունների համար: Մենք շարունակում ենք կոչ անել երկուսին էլ Թուրքիային և Հայաստանին վավերացնել հարաբերությունների կարգավորման արձանագրությունները և իրականացնել էական քայլեր, ինչպիսիք են սահմանների բացումը, որը կարող է օգնել ամրապնդելու երկու հարաբորությունների միջև կապերը և ստեղծել աշխատատեղեր և հնարավորություններ երկու պետության մարդկանց համար: Այսպիսով մենք անկասկած ողջունում ենք այցը և հուսով ենք, որ նրանք իվիճակի կլինեն առաջընթաց արձանագրել գործընթացում:»,- նշել է Նուլանդը: