Ջասթին Բիբերը հայտարարել է, որ ավարտելու է երաժշտական կարիերան` իր հերթական ալբոմի թողարկումից հետո: Այս մասին նա հայտնել է ամերիկյան Power 106 ռադիոկայանը տված հարցազրույցի ժամանակ: Բիբերը պատմել է իր ծրագրերի մասին և նշել, որ ցանկանում է «անհետ հեռանալ երաժշտական արդյունաբերությունից»:

«Նոր ալբոմից հետո ես պատրաստվում եմ հեռանալ: Ինձ անհրաժեշտ է դադար: Մտածում եմ, որ հնարավոր է ես հեռանամ երաժշտությունից ամբողջովին»,- նշել է մենակատարը:

Բիբերը չի պատասխանել այն հարցին, թե ինչպես է կոչվելու նրա նոր ալբոմը և թե երբ է թողարկվելու այն: Ջասթին Բիբերի վերջին ալբոմը «Believe» վաճառքի է բերվել 2012 թվականի հունիսին: Ալբոմը առաջին իսկ շաբաթը հայտնվել է Billboard Hot 100 աղյուսակի երկրորդ տեղում:

Ընդհանուր առմամբ Բիբերը երեք ալբոմ է ձայնագրել «My World 2.0», «Under The Misletoe» և «Believe»: 2012 և 2013 թվականներին երգիչը հանդես է եկել «Believe Tour» համաշխարհային շրջագայությամբ:

Կանադացի փոփ և R’n’B երգիչ Ջասթին Բիբերը սկսել է իր երաժշտական կարիերան 12 տարեկան հասակում: Մենակատարը ճանաչում է ձեռք բերել իր ելույթների երաժշտական տեսագրությունների միջոցով: