Չինացի մարզուհիները մաստեր քլասս են անցկացրել սառնամանիքում, որպեսզի ուշադրություն գրավեն իրենց սպորտի նկատմամբ:
Չինական Տյանցզին քաղաքում տեղի է ունեցել հետաքրքիր ակցիա: Ձողի վրա պարերի Չինաստանի ազգային հավաքականի պրոֆեսիոնալ պարուհիները սպորտային համալսարանների ուսանողների հետ ցույց են տվել իրենց վարպետությունը փողոցում:
Քաջ աղջիկները ցուցադրել են մարմնի ճկունություն և կամքի ուժ սառը ձմեռի պայմաններում, որպեսզի օժանդակեն և ժողովրդականացնեն Չինաստանի համար նոր սպորտաձևը` ձողի վրա պարերը: