«Կալաշնիկով» կոնցեռնի ղեկավարությունը ծրագրում է անվանի ինքնաձիգի ստեղծող Միխայիլ Կալաշնիկովի գարսենյակը վերածել թանգարանի: Այս մասին հայտնել է ձեռնարկության տնօրեն Կոնստանտին Բուսիրգինը,ում խոսքերը փոխանցում է Интерфакс գործակալությունը: 
«Անշուշտ կթողնենք(Միխայիլ Կալաշնիկովի գրասենյակը), այն կվերածենք փոքրիկ թանգրանային անկյան»,- նշել է Բուսիրգինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Բուսիրգինը նաև նշել է, որ Կալաշնիկովի հիշատակը անպայման կհավերժացվի կոնցեռնի տարածքում կամ հուշարձանի, կամ հուշատախտակի տեսքով: Նաև Կալաշինկովի անվան մրցանակ կսահմանվի, որը կտրամադրվի ձեռնարկատիրության լավագույն աշխատողներին և ստորաբաժանումներին:
Կալաշնիկովը Ուդմուրտիայի հանրապետական կլինիկա-ախտորոշման կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում հայտնվել է նոյեմբերի 17-ին: Դեկտեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ նրա առողջական վիճակը ծանր է, իսկ երկուշաբթի դեկտեմբերի 23-ին Կալաշնիկովը մահացել է 95 տարեկան հասակում: