RT-ն լեգենդար Միխայիլ Կալաշնիկովի մահվան կապակցությամբ ներկայացրել է, թե ինչպես է նրա ստեղծած ինքնաձիգը ԱԿ-47-ը ձեռք բերել համաշխարհային ճանաչում:
ԱԿ-47-ի համաշխարհային ճանաչում ձեռք բերելու պատճառներից մեջ կարելի է նրա կայունությունը, ամրությունը և հեշտ օգտագործումը: Կալաշնիկովը կարելի է գցել ջրի, ցեխի և մասնավորապես յուրաքանչյուր բանի մեջ, սակայն այն շարունակում է գործել:


Զենքը ամբողջ աշխարհում ունի մոտ 500 մոդելներ, որը ավելին է քան յուրաքանչյուր զենք:
Լեգենդար զենքը սկսել է հայտնի դառնալ 1960-ականներից և սկսած այդ պահից այն օգտագործվում է տիեզերքում առկա յուրաքանչյուր կոնֆիլկտում:


ԱԿ-47 հրաձիգը օգտագործվում է աշխարհի 100 պետությունում, այդ թվում Աֆղանստանում,Չինաստանում, Կուբայում, Իրաքում, Իրանում, Պակիստանում և շատ աֆրիկյան հանրապետություններում:


Վիետնամի պատերազմը առաջին պատերազմն է եղել, որտեղ օգտագործվել է ԱԿ 47-ը:
Զենքը մեծ ժողովրդականությունը վայելում նաև աշխարհի ճանաչված ղեկավարների կողմից, ինչպիսին է Ֆիդել Կաստրոն, ինչպես նաև ճանաչված ահաբեկիչների կողմից, ինչպիսին է Ուսամա բեն Լադենը:
Կալաշնիկովը իր հերթին նշել է, որ հպարտ է իր ստեղծածով, սակայն քննադատել է դրա օգտագործումը ահաբեկիչների կողմից:
«Ես ստեղծել եմ այն հայրենիքը պաշտպանելու նպատակով: Ես չեմ փոշմանել և ոչ մի պատասխանատվություն չեմ կրում, թե ինչպես են քաղաքական գործիչները օգտագործում այն: Ես հպարտ եմ իմ ստեղծածով, սակայն տխուր եմ, որ այն օգտագործվում է ահաբեկիչների կողմից»,- նշել է Կալաշնիկովը:

 
Վերջին ժամանակներս շատ արվեստագետներ կալաշնիկովը հրացանը տարբեր առարկաների են վերածում` սկսած օղու շշից մինչև ազգային դրոշների:
Կոլումբացի արվեստագետ Սեզր Լոպեսը բազմաթիվ ԱԿ-47 հրացաններ վերածել է կիթառի, որոնցից մեկը 2007 թվականին որպես նվեր ստացավ ՄԱԿ-ի գլխավորն քարտուղար Քոֆի Անանը: