Սանկտ-Պետերբուրգում ոստիկանները ձերբակալել են աղջկա, ով մեղադրվում է երեխայի սպանության մեջ: Ինչպես պարզվել է քոլեջում սովորող աղջկան հոգնեցրել է լսել երեխայի լացի ձայնը:

19 տարեկան կասկածյալի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի երկրորդ մասով(մանկահասակի սպանություն): Այս մասին հայտնում է Newsru.com-ը` հղում կատարելով ՌԴ հետաքննչական կոմիտեի Պետերբուրգի քննչական վարչությանը:
Նախնական տվյալներով դեկտեմբերի 25-ի առավոտյան աղջիկը գտնվել է Պուշկինի շրջանի Կարմիր Աստղ փողոցի վրա գտնվող բնակարաններից մեկում: Այնտեղ նա, օգտագործելով բարձը, խեղդել է իր տղային:

Հարցաքննության ժամանակ ձերբակալվածը պատմել է հանցագործության դրդապատճառի մասին: Ուսանողուհու խոսքերով, երեխան իրեն նյարդայնացրել է իր լացով:

Հատկանշական է, որ աղջիկը կարճ ժամանակ է հասցրել մայր լինել, քանի որ երեխան ծնվել է նոյեմբերի 24-ին:
«Ներկայումս որոշվում է կասկածյալի կալանավորման և նրա նկատմամբ մեղադրանքներ հարուցելու հարցը»,- նշել են ՌԴ քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունից: