ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը սիրում է ծաղիկներ նվեր ստանալ և Կանանց միջազգային տոնի առթիվ, ինչպես նաև, առհասարակ, իր սիրած ծաղիկները միշտ ստանում է:

«Ընդհանուր առմամբ իմ շրջապատում այնպիսի մարդիկ են, ովքեր միշտ ուշադրություն են դարձնում ինձ», - YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը:

Որևէ արտառոց նվեր կամ հետաքրքիր մարտի 8-յան օր պատգամավորը չմտաբերեց, նշելով, որ այդ օրն անցկացնում է ամուսնու հետ՝ հաճախելով որևէ ռեստորան և հաճելի ժամանակ անցկացնում:

Հայ կանանց Աճեմյանը ցանկացավ երջանկություն, թե անձնական, թե գործնական կյանքում:

«Ցանկանում եմ, որ հայ կանայք բազում երեխաներ ունենան, ինչը ես չեմ արել և սխալվել եմ», - անկեղծացավ պատգամավորը: