Այսօր՝ օգոստոսի 28-ին Թուրքիայի նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես կստանձնի երկրի նախագահի պարտականությունները: Ավելի վաղ նա հայտարարել է, որ պատրաստվում է մեծացնել երկրի ղեկավարի դերակատարումը:

Ինչպես հայտնում է BBC-ն՝ Էրդողանի քննադատները մտավախություն են հայտնում, որ նա կարող է բռնապետ դառնալ: Էրդողանից հետո Թուրքիայի կառավարությունը  գլխավորում է նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: 

Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի նորընտիր նախագահը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր առաջին նախագահական այցը կկատարի Ադրբեջան: Այս մասին  հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: