Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի ներկայությունը անընդունելի է համարել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օլանդը հայտարարել է, որ Ռուսաստանը պարտավոր է հարգել միջազգային իրավունքը:

«Մեր քանակակազմը Սառը պատերազմից ի վեր իր ամենալուրջ ճգնաժամերից մեկն է ապրում: Ռուսաստանը պետք է հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը, դադարեցնի անջատողականների աջակցությունը և համոզի նրանց ընդունել փոխադարձ հրադադարի պայմանները: Ռուսաստանը պետք է արդյունավետորեն վերահսկի իր սահմանները, և եթե ուկրաինական տարածքում ռուս զինվորների ժամանման մասին տեղեկությունները հաստատվեն, դա անընդունելի կլինի», - ասել է Օլանդը:

Ավելի վաղ, Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը հաղորդել էր, որ ռուս զինծառայողները մասնակցում են Նովոազովսկի մարտերին:

Բացի այդ, ռուսամետ ակտիվիստների առաջնորդներից մեկը՝ Ալեքսանդր Զախարչենկոն, հայտարարել է, որ ռուս զինվորններն այնտեղ ներկա են, սակայն այժմ գտնվում են արձակուրդում և որպես կամավոր են հանդես գալիս:

Իր հերթին, Մոսկվան բազմաթիվ անգամներ հերքել է ակտիվիստներին իր ռազմական աջակցության փաստը: