Կիևում ձերբակալվել են Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները: Այդ մասին տեղեկանում ենք Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքից:

Արտգործնախարարության փոխանցմամբ՝ օգոստոսի 28-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ոստիկանությունը դեսպանատան պահակախմբի մի քանի աշխատակիցների, այդ թվում՝ դեսպանի անձնական թիկնապահին ձերբակալել է:

«Չնայած աշխատակիցների կողմից ներկայացված դիվանագիտական անձնագրերին, նրանք ձերբակալվել են սրճարանից դուրս գալիս՝ մտացածին պատրվակով. իբրև թե նրանց մոտ նռնակներ են հայտնաբերվել: Պնդում ենք դեսպանատան աշխատակիցների անհապաղ ազատ արձակում և դիվանագիտական անձեռնմխելիության մասին միջազգային համաձայնագրերի խախտումների հետայսու անթույլատրելիություն»,-նշված է հաղորդագրության մեջ: