Ռուսական զորքերի Ուկրաինա ներթափանցման փաստով պայմանավորված՝ գերմանացի քաղաքական գործիչները խստացնում են Մոսկվայի նկատմամբ իրենց վարքագիծը, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա: Այժմ ոչ մի կասկած չկա, որ զգալի քանակությամբ ռուս զինվորներ են անցել Ուկրաինայի տարածք»,-հայտարարել է բունդեսթագի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռյոթգենը:

Վերջինս կոչ է արել անհապաղ ընդլայնել Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները՝ Պուտինի վրա ճնշում գործադրելու նպատակով և ընդգծել, որ «Պուտինը մանիպուլյացիայի է ենթարկում Եվրոպան»:

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին անհանգստություն է պատճառում այն մտավախությունը, որ իրավիճակը վերհսկողությունից դուրս կգա:

«Եթե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ զինված հակամարտություն սկսվի, ապա անվերահսկելի էսկալացիայի սպառնալիք է առաջանում»,-նախազգուշացրել է գերմանացի սոցիալ-դեմոկրատական քաղաքական գործիչը: