ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է 2016թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դարձնել Թուրքիայի արդեն նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին, հայտնում է թուրքական «Takvim» պարբերականը:

Լրագրող Էրգյուն Դիլերը գրել է, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է Աբդուլլահ Գյուլին 2016-ին դարձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար և այդ հարցով արդեն համոզել է Ռուսաստանին և Չինաստանին:

Սակայն ԱՄՆ պահպանողականները համաձայն չեն իրենց նախագահի այս մտահղացման հետ և պայքարում են, որ նման բան տեղի չունենա: Լրագրողը համոզված է, որ եթե Օբաման առաջադրի Գյուլի թեկնածությունը, նա անկասկած ընտրվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, ինչը շրջադարձային կլինի, քանի որ առաջին անգամ մուսուլմանը կդառնա ՄԱԿ-ի քարտուղար: