Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտնել է, որ երկիրը մեծ հեռահարության հրթիռային համակարգերի ձեռքբերման հարցով բանակցում է Ֆրանսիայի հետ, փոխանցում է Reuters-ը:

Սա տեղի է ունեցել նույն հարցով Թուրքիա - Չինաստան բանակցությունների տապալումից հետո:

Ֆրանս-իտալական Eurosam կոնցեռնի համապատասխան առաջարկը Թուրքիային արժե 3.4 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն դերևս որոշ ժամանակ առաջ Անկարային նախազգուշացրել էին չինական համակարգերը Թուրքիայի պաշտպանությանն անմրցունակ դարձնելու հնարավորության մասին: