«Ալ Նուստրայի ճակատ» և «Ահրար ալ Շամ» ծայրահեղական խմբավորումներին օգնելու համար Թուրքիայի կառավարությանը քննադատել է Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն:

Թուրքական կառավարությունը հեշտությամբ աչք է փակում ծայրահեղական խմբավորումների արարքների, ինչպես նաև այն փաստի վրա, որ նրանք հեշտությամբ հատում են թուրք-սիրիական սահմանը, հաղորդում է թուրքական Posta թերթի կայքը դեսպանի խոսքերը:

Ֆրենսիս Ռիկարդոնեն հայտնել է նաև, որ այդ խմբավորումների հետ հնարավոր չէ աշխատել: Թուրքիայի կառավարությանը հորդորել է ևս չաշխատել խմբավորումների հետ: