Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի որդին՝ Նիկա Ալասանիան, 72 այլ զորակոչիկների հետ սեպտեմբերի 17-ին զինվորական երդում է տվել, փոխանցում է Новости-Грузия-ն:

Արարողությունը կայացել է Թբիլիսիից ոչ հեռու գտնվող «Կրցանիսի» ազգային ուսումնական կենտրոնում։ Պաշտպանության նախարարը երդման արարողությանը ներկա է գտնվել կնոջ հետ։ Ինչպես իր մեկնաբանության մեջ նշել է նախարարը, իր որդին ծառայության է մեկնել իր սեփական կամքով և ցանկությամբ։

«Այսօր Նիկան դարձավ մեր Զինված ուժերի մեծ ընտանիքի անդամը։ 72 նորակոչիկների հետ նա երդում է տվել և սկսել նոր, յուրահատուկ կյանք։ Ես ուրախ եմ, որ այդ որոշումը նա ինքնուրույն է ընդունել»,-ասել է Ալասանիան։