Այսօր՝ օգոստոսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված շենք են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: 

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում։