Ֆիլիպինների հյուսիսային հատվածում «Կոպո» փոթորիկից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ անտուն են մնացել։

Հիշեցնենք, որ «Կոպո» փոթորիկը հարվածել է Ֆիլիպինների հյուսիսային հատվածի Լոզոն կղզու արևելյան ափին, իսկ այժմ դրա ուժգնությունը թուլացել է և վտանգը նվազել է, ջրի մակարդակը նվազում է։