2015 թվականի հունվարի 22-ին ժամը 15:00-ին “Դանդի Փրիշըս Մեթալս Կապան” ՓԲԸ ներկայացուցիչները Գեղանուշ համայնքում հանդիպման են հարավիրել համայնքի բնակիչներին քննարկելու բնակիչների կողմից բարձրացված խնդրիները:

Կցված տեսանյութում հայերեն լեզվով ներկայացված են բնակիչների տեսանկյունները տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» հասարակական կազմակերպության օժանդակությամբ Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքում 2015 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է ստորագրահավաք։

Ստորագրահավաքի նպատակն է վերականգնել Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը հասցված վնասները և բաց թողնված օգուտները։

Համառոտ նկարագրություն Գեղանուշ համայնքի մարդաքանակի վերաբերյալ։ Համայնքում գրանցված է 249 ընտրող, որից սովորաբար ընտրությանը մասնակցում են 150 մարդ։ Ստորագրահավաքին մասնակցել են 184 մարդ։