Մարդու իրավունքների պաշտպան, իրավաբան Ամալ Ալամուդին Քլունին՝ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը, ճաղերի հետևում պահվող ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերն է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Նա նշել է. «միտքը, որ Ադրբեջանը, Եվրոպայի խորհրդի անդամ լինելով, կարող է ճաղերի հետևում պահել լրագրողի, որովհետև չի ցանկանում, որ նա ճշմարտությունը հաղորդի, ինձ իսկապես զայրացրեց, և ես մտածեցի, որ գուցե կարող եմ ինչ-որ բան անել նրան օգնելու համար»:

Նշենք, որ խոսքը գնում է լրագրող Խադիջա Իսմայիլովայի մասին, ում շահերը ներկայացնում է Ամալ Քլունին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

Մանրամասները՝ տեսանյութում: