Ադրբեջանի ԶՈւ-ն սկսել է մարտական գործողություններ իրականացնել զորավարժությունների շրջանակներում: Արդեն մի քանի ամիս է թշնամի երկրի բանակը զորավարժությունների մեջ է, վերջին շրջանում այդ զորավարժությունները տեղափողեցին նույնիսկ առաջնագիծ, որպես իրական մարտական առաջադրանք: Սակայն դիմադրության հանդիպելուց ու գործողությունները ձախողելուց հետո հետ քաշվեցին:
Այսօր ՝ հունիսի 20-ին, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որ երկրի ԶՈւ-ն , զորավարժությունների շրջանակներում, անցել է մարտական գործողությունների կատարման՝ տագնապով զորքի դուրս բերումը կրակային կետեր:
Մեր բանակն էլ իր հերթին կազմ պատրաստ կանգնած է: Ադրբեջանական կողմից չնչին սադրիչ գործողության դեպքում կստանան այն պատասխանը ինչը ստացան մի քանի օր առաջ: Դա նաև գիտակցում է թշնամու բանակի ղեկավարությունը, դա է պատճառը, որ այս անգամ «Տագնապ» ազդանշանին մասնակցում է ավելի շատ քանակով զորք: