Ո՞վ էր հայերեն խոսող ադրբեջանցին, որ հարցաքննում էր գերուն.
Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից, անունը Շահին, կոչումով լեյտենանտ կամ ավագ-լեյտենանտ: Մինչև 1989 թվականը բնակվել է Հայաստանում՝ Մասիս քաղաքում, հաճախել է տեղի դպրոցներից մեկը՝ մինչև 3-րդ դասարան: Մոտ 35-36 տարեկան է: Այժմ բնակվում է Բաքվում: Աշխատանքին զուգահեռ ունի նաև բիզնես՝ շուկայում տաղավարներ, որոնք վարձով է տալիս, վարում է Մերսեդես մակնիշի E դասի մեքենա: Սիրում է հայ գրականությունը: Պարույր Սևակի բանաստեղծությունների սիրահար է, քնից հանես՝ քնաթաթախ, որ բանաստեղծությունը ասես տեղում կարտասանի:
Պաշտոնի և փողի համար պատրաստ է ցանկացածին հաճոյանալու, չունի ոչ մի սրբություն, եթե վաղը Հայաստանից առաջարկ ունենա, որ այստեղ ավելի լավ պայմաններ կստեղծեն իր համար, ապա առանց մտածելու կգա Հայաստան:
Ծառայում է Ադրբեջանի իշխանությանը սակայն չի ընդունում Իլհամ Ալիևին ու նրա ղեկավարությունը, պարզապես շատ ադրբեջանցիների նման այլ ելք չունենալով ձայն չի կարողանում հանել: