Նոյեմբերի 1-ին, ժամը 4.30-ին, ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից` հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Ծիլքար գյուղի բնակիչներ, 1992 թ. ծնված Ջուլիետա Պ.-ն, 1963 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն և 1983 թ. ծնված Ռոման Ա.-ն:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են հոկտեմբերի 31-ին, ժամը 22.00- ի սահմաններում, իրենց տանը գազի կաթսայի արտահոսքի հետևանքով:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է հետաքննություն: