«168 ժամ» թերթը գրում է. «Սա դիտարկել՝ որպես հայամետ քայլ, սխալ կլինի, քանի որ հայամետ դիրքորոշում այս հայտարարությունում արտահայտված չէ, դրան, միեւնույն է, դեմ կլինեին Բելառուսն ու Ղազախստանը: Սակայն պետք է նաեւ հաշվի առնել, որ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանինն է, եւ Հայաստանը կարողանում է օգտագործել առիթն իր համար նպատակահարմար հայտարարությունների հաստատում կորզելու համար:

ՀԱՊԿ-ն հայտարարությամբ հաստատել է իր դիրքորոշումը, որ չի կարող միջամտել եւ կարող է միայն աջակցել այն հարթակին, որը կոչված է զբաղվելու այս խնդրի կարգավորմամբ: Սա հայամետ հայտարարություն չէ, սակայն երեք սկզբունքները, որոնց մասին խոսք է գնում, հայկական դիվանագիտական ձեւակերպումներ են, դրանք մենք շատ ենք լսել»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական փորձսագետ Պավել Ֆելգենգաուերը՝անդրադառնալով նոյեմբերի 30-ին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀԱՊԿ-ի տարածած հայտարարությանը:

Նա նշել է, որ նման հայտարարության նախագիծ Հայաստանը չէր կարող անցկացնել առանց Ռուսաստանի աջակցության:

«Ռուսաստանն աջակցել է նման հայտարարություն կազմելուն, քանի որ ապրիլյան պատերազմից հետո քննադատության թիրախ դարձան թե՛ ՀԱՊԿ-ն, եւ թե՛ Ռուսաստանը, որոնք հերթականությամբ Ռուսաստանը փորձում է չեզոքացնել: Սա նաեւ Հայաստանի հասարակության համար արված քայլ կարելի է համարել, այդ թվում՝ այն բոլոր միջոցառումները, որոնք Ռուսաստանը նախաձեռնեց ապրիլյան պատերազմից հետո՝ վերազինելով Հայաստանին շատ ավելի հզոր սպառազինությամբ, ձեւավորելով հայ-ռուսական միացյալ զորախումբ, ՀՕՊ»,- շեշտել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում