Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 14:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Արաբկիրի այգում հայտնաբերվել է երկու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում հայտնաբերվել են՝ 37-ամյա կնոջ եւ եւ նրա 9-ամյա դստեր դիերը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայր ու աղջիկ 3 օր էր, որպես անհայտ կորած որոնվում էին Ոստիակնության Մաշտոցի բաժնի կողմից։