Արարատի մարզում, փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 23:30-ի սահմաններում 31-ամյա Արտյոմ Ս.-ն Երեւան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 35 MF 712 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արտաշատ քաղաքի բնակիչ 71-այա Յաշա Բուրչիյանին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության ծառայություն եւ օգնել վրաերթի ենթարկածին տեղափոխել հիվանդաոց, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:

Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում: