Մարտի 2-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ փետրվարի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1966 թ. ծնված Ղազար Ղ.-ն իրենց տան բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ որսորդական հրացանից կրակել է իր եղբոր որդու` 1989 թ. ծնված Գագիկ Ղ.-ի ուղղությամբ` պատճառելով ձեռքի վնասվածք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 16.50-ին Գագիկ Ղ.-ն հրավիրվել է բաժին, ընդունվել է բանավոր հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր:

Ժամը 17.20-ին Ղազար Ղ.-ն հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել որսորդական հրացանը:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am