Ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, անհայտ անձինք մտել են Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկի տարածք ու երկաթե ձողով հարվածներ հասցրել աշխատակցի գլխին՝ հափշտակելով նրա մոտի գումարն ու բջջայինը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, համատեղ հետախուզակաան միջոցառումներով, պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով հանցագործությունը։ Ապրիլի 4-ին հայտնաբերվել և ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 21-ամյա Նարեկ Մանուկյանը, 26-ամյա Նորայր Մանուկյանն ու 20-ամյա Աղասի Չախոյանը։