Իսրայելական «Haaretz» թերթը Ադրբեջանի կողմից տարածված հայրենասիրական երաժշտական հոլովակում նկատել է իսրայելական արտադրության սպառազինությունը:

Որոշ կադրերում երեւում է, որ ադրբեջանցի զինվորները օգտագործում են իսրայելական Aerospace Industries եւ Advanced Defense Systems ընկերությունների արտադրանքները:

Մասնավորապես տեսանյութում ներկայացված է IAI Harop անօդաչու թռչող սարքի արձակումը, ինչպես նաեւ Typhoon համակարգը, որը ադրբեջանական նավերից արձակում է Spike հրթիռները:

Նշվում է, որ երկու ընկերություններն էլ հրաժարվել են մեկնաբանություններից: