ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով, երեկ Վալերի Օսիպյանը նշանակվեց ՀՀ ոստիկանապետ: Ինչպես հայտնի է՝ նա մինչ այդ զբաղեցնում էր Երևան քաղաքի ոստիկանապետի տեղակալի պաշտոնը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում ներկայացված են հենց այդ պաշտոնի ժամանակ առկա ունեցվածքի մասին տվյալներ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2016 թվականի ընթացքում Օսիպյանն ունեցել է 15 հազար դոլարի փոխառություն: Նրա դրամական միջոցները կազմում են 300 եվրո և 1 մլն 450 հազար դրամ: Նորանշանակ ոստիկանապետի տարեկան եկամուտն էլ կազմել է 4 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից և տրված փոխառությունների դիմաց վերադարձված տոկոսներից: Օսիպյանի կնոջ՝ Լուսինե Թադևոսյանի ներկայացրած հայտարարագրում բացի դրամական միջոցներից այլ տվյալներ առկա չեն:

Եվ, ըստ այդմ, նրա կինն ունի 5 մլն 800 հազար դրամ գումար: Ներկայացված է նաև Օսիպյանի մայրիկի՝ Մարիետա Հօսիպյանի հայտարարագիրը:

Տեղեկանում ենք, որ նա 606 հազար դրամ է ստացել որպես կրթաթոշակ և 472 հազար դրամ էլ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված գումարներից:

Նյութի աղբյուրը՝ ArmLur.am