Ժպտերես ու զուսպ Վալերի Օսիպյանին միշտ ուղարկում էին ամենադժվար խնդիրները լուծելու։ Իզուր չէ, որ հենց ոստիկաններն իրենք նրան անվանում են «ճգնաժամային մենեջեր», որը կարող է հարթել նույնիսկ ամենասուր անկյունները։

Այս երկրում յուրաքանչյուրը գիտի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Սակայն քչերը գիտեն, որ Օսիպյանը չորս անգամ Երևանի փոխոստիկանապետի պաշտոնից ազատվելու դիմում է գրել ու չորս անգամ մերժում ստացել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանից։ Այս պատմությունը Sputnik Արմենիային պատմեց Օսիպյանի նախկին ղեկավարը, որը չցանկացավ հրապարակել իր անունը։

Նեղ շրջանակում Վալերի Օսիպյանին «ճգնաժամային մենեջեր» են անվանում։ Մեր զրուցակիցն ասում է, որ նա միշտ գործի մեջ է, հնարավոր չէ ոստիկանական կառույցն առանց նրա պատկերացնել։

Նրա խոսքով` Օսիպյանը Երևանի քաղաքային վարչության բաժնի պետի տեղակալ եղած ժամանակ չորս անգամ գործից ազատվելու դիմում է ներկայացրել, բայց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չորս անգամ էլ նրան համոզել է մնալ։

«Վալերան ասում էր, որ հոգնել է, ուզում է գնալ, բայց Գասպարյանը համոզում էր նրան` ընդգծելով, որ ոստիկանությունում երկրորդ Օսիպյան չկա։ Հնարավոր է` եթե Վովան չլիներ, Վալերան այս կառույցում չմնար»,- ասաց նա։

Մեր զրուցակիցն Օսիպյանի հետ ծանոթացել է 90-ականների սկզբին։ Այն ժամանակ նա Երևանի հասարակական կարգի պահպանման բաժնի պետ էր, իսկ Օսիպյանը` շարքային սերժանտ։

«Ես մեծ ներուժ տեսա երիտասարդ, ազնիվ, բարոյական, պատասխանատու, կուլտուրական, կրթված տղայի մեջ։ Ես հասկանում էի, որ միշտ կարելի է հույս դնել նրա վրա և ուղարկում էի ամենաբարդ խնդիրները լուծելու»,- խոստովանեց նա։

Մի անգամ նա ասել է Օսիպյանին` անպայման պետք է բարձրունքների հասնի, քանի որ մեծ ներուժ ունի, բայց դրա համար պետք է բարդ ճամփա անցնի ու անպայման գնա սովորելու։ «Հնարավոր է` խորհուրդս նրան գոտեպնդեց. նա սովորեց, դասակի հրամանատար էր, փոխհրամանատար, հետո վաշտի հրամանատար։ Նրան երբեք ոչ ոք չի օգնել, նա ինքնուրույն սկսեց ներքևներից, այդ պատճառով էլ գործընկերներն այդքան սիրում են նրան»,- ասաց մեր զրուցակիցը։

Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am