Երբեք մի օգտագործեք « Չ» տառով սկսվեղ ժխտական բայեր և արտահայտություններ:
– Չգիտեմ
– Չեմ կարող
– Չեմ հավատում
– Կարծիք չունեմ
– Հնարավոր չէ

Այս արտահայտությունները առաջին հերթին արգելակում են քո առաջընթացը, զարգացումը, աճը: Երկրորդ հերթին, բացասական ինֆորմացիա տալով դիմացինին, ստիպում ես նրան փակել քննարկման հնարավորությունները: Իսկ դա վնասում է միայն քեզ:

Սրանք բառեր չեն, այլ մտածելակերպ է: Ինչքան շատ ես օգտագործում նմանատիպ արտահայտություններ, այնքան դու ինքդ, ենթագիտակցաբար, առանց գիտակցելու դառնում եա ինքդ քո հակառակորդը` թույլ չտալով քեզ ավելի լավ ապրել:

Առաջարկում եմ վերոհիշյալ բառերի փոխարեն օգտագործել.
– Չգիտեմ – գուգլիր իմացիր, հարցրու իմացիր, կարդա իմացիր
– Չեմ կարող – տրամադրվիր, որ կարող ես, աջակցություն խնդիրիր, խորհրդակցիր
– Չեմ հավատում – մի պահ մտածիր որ դա իրականություն է, մտքումդ պատկերիր, այդ իրավիճակը, լուծումները ավելի հեշտ կգան
– Կարծիք չունեմ – բացառում եմ, որ հնարավոր է այդպիսի իրավիճակ մարդ արարածի պարագայում
– Հնարավոր չէ – մտածիր ինչպես դարձնել հնարավոր

Ֆեյսբուք՝ Սանվել Գևորգյան