Հունիսի 29-ին, ժամը 21:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղի «Ֆորդերի սերվիզ» կոչվող տարածքում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուրզա տեսակի օձին բռնել և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 29-ին, ժամը 15:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հունիսի 29-ին, ժամը 18:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուրզա տեսակի օձին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հունիսի 29-ին, ժամը 16:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 29-ին, ժամը 14:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Զորաց քարեր հուշարձանի մոտակայքում գտնվող հուշանվերների խանութի պատուհանին օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարնեի օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուրզա տեսակի օձին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հունիսի 29-ին, ժամը 12:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 2 շենքի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 29-ին, ժամը 09:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուս փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում (պատուհանագոգին) օձ է նկատվում, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: