Վերաքննիչ դատարանը նախօրեին մերժել է Դոն Պիպոյի՝ նույն ինքը Արթուր Ասատրյանի նկատմամբ կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:


«Փաստինֆո»-ն այդ մասին տեղեկացավ Արթուր Ասատրյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանից:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել է հունիսի 19-ին, նույն քրեական գործով ձերբակալվել են 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և ենթադրաբար Ասատրյանի թիկնապահներն են, սակայն նրանք ազատ են արձակվել՝ ձերբակալման պահից 72 ժամը լրանալուց հետո:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։