Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 09:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի բակում երեխայի գլուխը արգելափակվել է ճաղավանդակների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: