Ադրբեջանական բանակի սադրիչ գործողություններին հայկական կողմից տրվել է համաչափ պատասխան, ինչից հետո ադրբեջանական կողմը լռեցվել է։ Ամեն անգամ առաջնագծում հրադադարի խախտման արդյունքում ադրբեջանական կողմը միշտ ստանում է նման պատասխաններ, որից հետո մեկ կամ երկու օր է պահանջվում ուշքի գալու ու նոր գործողություններ սկսելու համար։

Սակայն դրան զուգահեռ թշնամին տարածում է կեղծ տեղեկություն առաջնագծի իրավիճակի մասին։ Արդեն մոտ մեկ շաբաթից ավել է կրակոցների թվի մասին հայտարարություն տարածելուց ադրբեջանական կողմը գրեթե նույն կրակոցների թիվն է ներկայացնում՝ 83 կամ 82 անգամ։ Չի կարող մեկ շաբաթվա ընթացքում ամեն անգամ՝ տարբեր գործողությունների ընթացքում, նույն քանակությամբ գործողություն իրականացվի: Սա փաստում է նաև այն , որ թշնամու երկրի բանակի ղեկավարությունը կեղծ պաշտոնական տվյալներ է հայտնում և իրականում չի տիրապետում առաջնագծում կատարվող իրավիճակին։

Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան